05/02/2020 17:40
Alibaba-ն պլատֆորմ է գործարկել կորոնավիրուսի դեմ դեղորայք գնելու համար
Alibaba ընկերությունը գործարկել է հատուկ առցանց-հարթակ ամբողջ աշխարհում նոր տիպի կորոնավիրուսի տարածման դեմ դեղորայքի գնման համար, հայտնում է «Սինհուա»-ն:
Այն նախատեսված է Չինաստանի շրջաններում, որտեղ կորոնավիրուսի բռնկում է տեղի ունեցել, դեղորայքային պատրաստուկների և պաշտպանական միջոցների պահանջարկի բավարարման համար: Դեղագործական ընկերությունները և արտադրողները կարող են տեղեկատվություն հրապարակել մատակարարումների մասին, ինչից հետո Alibaba-ն կգնի կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ միջոցները և դրանք կուղարկի կարիք ունեցող բժշկական հիմնարկություններին:
Հունվարի 25-ին Alibaba-ն ստեղծել է 1 միլիարդ յուանի (մոտ 144 միլիոն դոլարի) չափով հատուկ հիմնադրամ Չինաստանի տարածաշրջաններին դեղորայքի մատակարարումների ապահովման համար, որոնք վիրուսային հիվանդության բռնկման են ենթարկվել: