05/02/2020 16:12
Երբևէ որևէ դասագրքում կարդացել կամ տեսե՞լ եք Ազգային ժողովի կողմից սահմանադրական կարգի տապալման նման առերևույթ օրինակ. Ամրամ Մակինյան
Երկու օր առաջ գրել էի, որ խորհրդարանական մեծամասնությունը չի հետևելու Վենետիկից և Ստրասբուրգից եկող հորդորներին և շարունակելու է «Երկքայլային պարզունակ կոմբինացիայի» իրականացումը, ֆեյսբուքյան իր էջում գրել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի փաստաբանական թիմի անդամ Ամրամ Մակինյանը։
«Եվ ահա դեռևս «երկքայլային պարզունակ կոմբինացիայի» առաջին քայլը չավարտված, խորհրդարանական մեծամասնությունը շրջանառության մեջ դրեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որի հիման վրա ՀՀ-ում մեկ քաղաքական ուժ միանձյա կերպով փոխելու է Սահմանադրությունը և դադարեցնելու է Սահմանադրական դատարանի գործունեությունը։
Իրավաբանական կրթություն կամ միջին իրավագիտակցություն ունեցող ցանկացած անձ հիանալի կերպով գիտակցում է «Իմ քայլը» խմբակցության քայլերի բացասական հետևանքները մեր պետականության վրա։
Հ.Գ. Հարցս ուղղում եմ իմ իրավաբան գործընկերներին՝
-Հարգելիներս, երբևէ որևէ դասագրքում կարդացել կամ տեսե՞լ եք Ազգային ժողովի կողմից սահմանադրական կարգի տապալման նման առերևույթ օրինակ», - գրել է նա։