05/02/2020 12:15
Արտգործնախարարը, թքած ունենալով Արցախից եկած պատասխանների վրա, բանակցում է ժառանգություն ստացած փաստաթուղթը. Բեքարյան (Տեսանյութ)
Ժնևյան հանդիպումն ուղղակիորեն ի ցույց դրեց բավականին երկար ժամանակահատված տևած այն կեղծիքը, որ որևէ բանակցություն չկա, որ սեղանին փաստաթուղթ չկա, չտալով նույնիսկ մանևրելու հնարավորություն, «Արցախը մեծ փոփոխությունների նախաշեմին: Արտաքին և ներքին անվտանգություն» թեմայով քննարկմանն ասաց քաղաքական վերլուծաբան Կարեն Բեքարյանը։
«Սեփական հանրության նկատմամբ կա հարգանքի լիակատար բացակայություն։ Որքան շուտ մեր հանրությունը դա կարողանա գիտակցել, այնքան ավելի շուտ կհասկանանք ստեղծված մարտահրավերները և լուծման տարբերակները», - ասաց Բեքարյանը՝ հիշեցնելով վարչապետ Փաշինյանի կապանյան ասուլիսը, որտեղ նա հայտարարել էր, թե արցախյան հարցում ինչ ժառանգություն է ստացել նախորդ իշխանություններից։
Բեքարյանի խոսքով՝ ՀՀ արտգործնախարարը Ժնևում թքած ունենալով վարչապետի տված հարցման և Արցախից եկած պատասխանների վրա, քննարկում է այն փաստաթուղթը, որն, իբրև թե, ժառանգություն է ստացել նախորդ իշխանություններից։
«Առաջանում է պարզագույն հարց, եթե արտգործնախարարը շրջանցել է իր վարչապետի հրահանգները, մենք դա պետք է տեսնեինք։ Եթե չի շրջանցել՝ լավ, ո՞ւմ համար էիք անում այս թատրոնը և ո՞րն էր դրա նպատակը։ Այսինքն՝ սեփական հանրությանը հիմարացնելու այս գործընթացը տարածում է ստացել և տրանսֆորմացվել միջազգային հանրության վրա և ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 3 անդամ երկրի վրա՞։ Եվ այս հիմարի տեղ դնելու գործընթացում ռիսկերը հաշվող եղե՞լ է»։
Բեքարյանն ասաց՝ չկա որևէ տրամաբանություն այս ընթացքի մեջ.
«Բայց անտրամաբանականն էլ այսպես վտանգավոր դարձնելու համար հունար է պետք է ունենալ»։