05/02/2020 11:48
Շահումյանի շրջանից լսվում է Արցախը ճոճելու, Արցախում քաղաքական իրավիճակ փոխելու պրոցես. Քաղաքագետ (Տեսանյութ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գնում է Շահումյանի շրջան՝ Արցախ, երեխային տեսակցության, բայց չի զլանում, դուրս է գալիս, շփվում է ժողովրդի հետ, «Իշխանությունը ժողովրդինն է, դուք կարող եք լուծել» կոչով է հանդես գալիս, «Արցախը մեծ փոփոխությունների նախաշեմին» խորագրով պանելային քննարկման ժամանակ ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
«Ըստ էության, Շահումյանի շրջանից լսվում է Արցախը ճոճելու, հնարավոր է անգամ, մինչև նախագահական ընտրությունները Արցախում քաղաքական իրավիճակ փոխելու պրոցես», - ասաց նա։
Քաղաքագետի խոսքով՝ այդ պրոցեսի շահառուները տարբեր մարդիկ են՝ սկսած նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանից, ներկայիս ԱԳ նախարար Մաիսի Մայիլյանից, Սամվել Բաբայանից։
«Բայց կա նաև դիմադրության, մտահոգության լուրջ օջախներ, որոնցից ամենացայտուն երևացող թեկնածուն Վիտալի Բալասանյանն է», - ասաց նա։
Մելիք-Շանազարյանը նշեց, որ բանակցային գործընթացում կան լուրջ մտահգություններ։
«Տեսնում ենք, որ ամեն օր շոուներ են բեմադրվում ու տեսնում ենք, որ հանրությանը մեր կարևորագույն օրակարգի՝ Արցախի խնդրից շեղում են դեպի մանր-մունր, ոչնչով չհիմնավորված պրոցեսներ», - ասաց քաղաքագետը։