05/02/2020 11:05
Չինաստանում գտնվող ՀՀ քաղաքացին տարհանվել է և տեղափոխվել Ռուսաստան. ՀՀ ԱԳՆ
Փետրվարի 4-ին Ռուսաստանի գործընկերների հետ համագործակցության արդյունքում Չինաստանի Ուհան քաղաքում գտնվող և տարհանման ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացի Լյուդմիլա Բաղդասարյանը տարհանվել է և տեղափոխվել Ռուսաստան, հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։
«ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է մեր քաղաքացու հետ և քայլեր են ձեռնարկվում վերջինիս հնարավորինս շուտ Հայրենիք վերադարձնելու ուղղությամբ:
Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում Ռուսաստանի մեր գործընկերներին՝ Հայաստանի խնդրանքին արագ արձագանքելու և ցուցաբերած աջակցության համար:
Տեղեկացնում ենք նաև, որ ներկա պահին տարհանում իրականացվում է միայն կարանտինի շրջանից՝ Հուբեյ նահանգից: Հուբեյ նահանգում գտնվող ՀՀ մյուս քաղաքացիները հրաժարվել են տարհանման հնարավորությունից», - ասված է ԱԳՆ հաղորդագրությունում։