05/02/2020 14:23
Վենեսուելայում հանք է փլուզվել
Վենեսուելայի Բոլիվար նահանգում փլուզված հանքից դուրս է բերվել 21-23 տարեկան երեք տղամարդու դի, հայտնում է «Pitazo» պարբերականը՝ հղում անելով փրկարար ծառայությանը:
Նշվում է, որ զոհերը զբաղվել են ոսկու անօրինական արդյունահանմամբ։
Այս պահին հանքը փակ է, սակայն անօրինական բրիգադները շարունակում են արդյունահանումը:
Տարբեր լրատվամիջոցների տվյալներով՝ 50 մետր խորությամբ փլատակներում կարող է 20-ից 35 մարդ մնացած լինել: