05/02/2020 10:12
«Հրապարակ». ԿԳՄՍ-ում կոնֆլիկտ է հասունացել նախարարի և փոխնախարարի միջև
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեկ տեղեկացանք, որ ԿԳՄՍ փոխնախարար Արևիկ Անափիոսյանն աշխատանքից ազատման դիմում է գրել։ Աշխատակազմում խոսում են, թե նա վերապատրաստման է մեկնում ԱՄՆ, սակայն դրանով քողարկում են իրական պատճառները, քանի որ ընդամենը ամիսուկես առաջ՝ դեկտեմբերի 27-ին, աշխատանքից ազատվեց մյուս փոխնախարարը՝ Լուսինե Առաքելյանը։
Եվ փոխանակ նրա թափուր հաստիքը լրացնելու, մյուս փոխնախարարն էլ է ազատվում աշխատանքից։ Իրականում, ըստ մեր աղբյուրի, կոնֆլիկտ է հասունացել նախարարի և փոխնախարարի միջև, որն, ըստ էության, ղեկավարում էր հանրակրթության ողջ բլոկը և սորոսական թևի ներկայացուցիչն էր։
Արևիկ Անափիոսյանն իր հրաժարականի մասին հարցին պատասխանեց․
«Երբ որ ինչ-որ մի բան տեղի ունենա, շշուկներին, կարծում եմ, իմաստ չունի հետևել։ Պաշտոնական ամեն ինչ կիմանաք»։ Իսկ ճի՞շտ է, որ ԱՄՆ եք մեկնում՝ վերապատրաստվելու։ «Ամեն ինչ, ինչ որ տեղի ունենա, հրապարակային կտեղեկացնեմ»»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։