05/02/2020 15:15
Թբիլիսիում բողոքի ցույցերի մասնակիցները թույլ չեն տալիս պատգամավորներին լքել խորհրդարանի շենքը
Ընդդիմադիր կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները և նրանց կողմնակիցները, որոնք հավաքվում են Թբիլիսիի խորհրդարանի մոտ, արգելափակել են օրենսդրական մարմինը և թույլ չեն տալիս, որ պատգամավորները դուրս գան շենքից, հայտնում է РИА Новости-ն:
Տասնյակ ցուցարարներ կանգնած են այն շենքի դարպասների մոտ, որտեղ տեղի է ունենում նիստը: Դեռ հայտնի չէ ՝ արդյոք ավարտվել է այն, մինչդեռ որոշ պատգամավորներ արդեն դուրս են գալիս խորհրդարանից: Մինչ խորհրդարանականները փորձում են մեքենայով լքել խորհրդարանի բակը, ցուցարարները կառուցում են ամոթի միջանցք՝ վանկարկելով «Ամոթ», «Ստրուկներ» և սուլում են նրանց: Տեղում կենտրոնացվել են պարեկային ոստիկանության բրիգադները, նրանք ցուցարարներին թույլ չեն տվել մոտենալ պատգամավորներին: Ընդհանուր առմամբ շենքում կա մոտ 10 իրավապահ, նրանք կանգնած են դարպասի մոտ:
Ակցիայի մասնակիցներն այսպիսով արտահայտում են իրենց բողոքը՝ պահանջելով փոփոխություն կատարել ընտրական համակարգում: