05/02/2020 16:35
Թուրքիայի արևելքում ձնահոսքի հետևանքով ութ մարդ է մահացել
Թուրքիայի արևելքում գտնվող Վան նահանգում ձնահոսքի հետևանքով առնվազն ութ մարդ է մահացել, կատարվում են փրկարարական աշխատանքներ:
Երեքշաբթի նահանգի ղեկավար Մեհմեթ Էմին Բիլմեզը հայտնել է, որ Բահչսարայ շրջանում շրջանում ավտոբուսի առնվազն չորս ուղևոր է զոհվել, հինգը՝ վիրավորվել:
Մոտ 300 փրկարար որոնում է միկրոավտոբուսի երկու ուղևորի, որոնք անհետացել էին ձնահոսքի հետևանքով: Նոր ձնահոսքը ծածկել է հինգ ավտոմեքենա, որոնցում եղել է փրկարար ծառայության ավելի քան 50 աշխատակից:
Ձնահոսքից դուրս է բերվել ութ դի, մոտ 50-ը դեռ այնտեղ են, փրկարարներն աշխատում են: