05/02/2020 16:21
Փելոսին պատռել է Թրամփի ելույթի տեքստը
Կոնգրեսում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթի ժամանակ մի քանի ոչ միանշանակ դրվագներ են տեղի ունեցել:
Երեքշաբթի երեկոյան Թրամփը Սենատորների և Ներկայացուցիչների պալատի անդամների առջև ելույթ է ունեցել՝ ամենամյա ուղերձով, որում ներկայացրել է երկրի իրավիճակը: Սովորաբար դրա ընթացքում պահպանվում են պետության ղեկավարի և օրենսդիրների կողմից ընդունված մի շարք գործընթացներ:
Մասնավորապես, դրանցից մեկը ենթադրում է, որ նախագահը ելույթից առաջ իր տեքստը փոխանցում է ԱՄՆ փոխնախագահին, որը համարվում է Սենատի ղեկավարը, ինչպես նաև Ներկայացուցիչների պալատի խոսնակին: Սովորաբար դա ուղեկցվում է ձեռքսեղմամբ, ինչպես անցած տարի:
Այս անգամ ևս Թրամփը չի հրաժարվել ավանդույթից և տեքստը փոխանցել է փոխնախագահ Մայք Փենսին և Պալատի խոսնակ Նենսի Փելոսիին: Ստանալով տեքստը՝ Փելոսին ցանկացել է սեղմել նրա ձեռքը, սակայն Թրամփը պարզապես շրջվել է և կանգնել իր տեղում ելույթի համար: Խոսնակը նարդային ժպտացել է:
Իր հերթին, Փենսը չի անտեսել Փելոսիին և սեղմել է նրա ձեռքը: Այդ պահին խոսնակը բոլորի ներկայությամբ պատռել է Թրամփի ելույթի թղթապանակի բոլոր էջերը և բարկացած նետել սեղանին: