05/02/2020 18:08
Պուտին. Մոսկվայի ու Վաշինգտոնի միջև հարաբերություններից է հիմնականում կախված աշխարհի խաղաղությունը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվայի ու Վաշինգտոնի միջև հարաբերություններից է հիմնականում կախված աշխարհի խաղաղությունն ու անվտանգությունը:
Երկրի ղեկավարի խոսքով՝ ռուս-ամերիկյան հարաբերությունները հիմքում պետք է ընկած լինի միմյանց ինքնիշխանության նկատմամբ հավասար հարգանքի սկզբունքը:
Պուտինը նշել է, որ ՌԴ-ն ու ԱՄՆ-ն պետք է չխառնվեն միմյանց ներքին գործերին: