05/02/2020 16:47
ԱՄՆ-ը դադարեցնում է Թուրքիայի հետ գաղտնի հետախուզական ծրագիրը
Միացյալ Նահանգները կասեցրել է Թուրքիայի հետ անօդաչուների օգտագործմամբ գաղտնի ռազմական հետախուզության համագործակցության ծրագիրը, որն ուղղված էր քրդական կազմավորումների դեմ, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին:
Գործակալության աղբյուրների համաձայն՝ ծրագիրն անորոշ ժամանակով դադարեցնելու ԱՄՆ որոշումը կայացվել է ի պատասխան անցյալ տարվա հոկտեմբերին Սիրիա թուրքական ներխուժման:
«ԱՄՆ-ի մի քանի պաշտոնյաներ, անանունության պայմանով, նշել են, որ Միացյալ Նահանգները դադարեցրել են հետախուզական հառաքելություններն անցած տարվա վերջին ընդդեմ Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԲԿ), որը Միացյալ Նահանգներն ու Թուրքիան դասում էին որպես ահաբեկչական կազմակերպություն», - գրում է Reuters- ը:
Գործակալության տվյալով՝ ԱՄՆ զինված ուժերը հետախուզական թռիչքներ են իրականացրել Թուրքիայում «Ինջիրլիք» ռազմական ավիաբազայից՝ օգտագործելով անօդաչու ինքնաթիռներ: