05/02/2020 18:50
Թրամփն ԱՄՆ-ի վիճակն անվանել է առավել ամուր, քան երբևէ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Միացյալ Նահանգների վիճակն անվանել է առավել ամուր, քան երբևէ` մատնանշելով տնտեսության մեջ գրանցված հաջողությունները և հայտարարելով, որ երկիրը կրկին հարգված է աշխարհում:
«Ես ասում եմ մեր հզոր երկրի բոլոր մարդկանց և Կոնգրեսի անդամներին. այսօր մեր երկրի վիճակն ամուր է, քան երբևէ»,- ասել է Թրամփը երկրում տիրող իրավիճակի մասին Կոնգրեսին ուղղված ամենամյա ուղերձի ընթացքում:
Պետության ղեկավարը հակիրճ նկարագրել է Միացյալ Նահանգների հաջողությունները` առանձնահատուկ շեշտը դնելով տնտեսության վրա: Նրա խոսքով` աշխատատեղերի քանակն ավելանում է, մասնավորապես, երիտասարդների շրջանում զբաղվածության ռեկորդային թվաքանակ է գրանցվել:
«Իմ ընտրվելուց ի վեր մենք 6 միլիոն աշխատատեղ ենք ստեղծել, ինչը 5 միլիոնով ավելին է, քան կանխատեսում էին կառավարության փորձագետները նախորդ վարչակազմում»,- շեշտել է նա: