05/02/2020 13:33
Թրամփը հաստատել է Աֆղանստանից ԱՄՆ զորքերը դուրս բերելու ցանկությունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի Կոնգրեսին ամենամյա ուղերձ է հղել, որում հաստատել է Աֆղանստանից զորքերը դուրս բերելու և «Ամերիկայի ամենաերկարատ և պատերազմը դադարեցնելու» ցանկությունը:
«Մենք աշխատում ենք այն ուղղությամբ, որ դադարեցնենք Ամերիկայի ամենաերկարատև պատերազմը և մեր զորքերը տուն վերադարձնենք», - ասել է ամերիկացի առաջնորդը:
«Աֆղանստանում մեր զինծառայողների վճռականությունն ու խիզախությունը մեզ թույլ են տվել հասնել անհավանական առաջընթացի, և խաղաղ բանակցությունները շարունակվում են: Ես չեմ պատրաստվում Աֆղանստանում հարյուր հազարավոր մարդկանց սպանել, նրանցից շատերն անմեղ են: Դրանից բացի, մեր պարտականությունների մեջ չի մտնում ուրիշ երկրներում իրավապահ մարմինների դեր կատարելը: Նրանք աշխարհում լավագույն զինվորականներն են, նրանք ցանկանում են կամ մարտնչել՝ հաղթելու համար, կա՛մ ընդհանրապես չպատերազմել», - ավելացրել է Թրամփը: