05/02/2020 19:39
ՖԻՖԱ-ն չի հերքում Ռուսաստանի հավաքականին ԱԱ-2022-ին մասնակցությունից զրկելու մասին լուրերը
ՖԻՖԱ-ն արձագանքել է այն տեղեկությանը, թե Ռուսաստանի հավաքականին արգելվելու է մասնակցել Կատարում 2022 թվականի Աշխարհի գավաթի խաղարկությանը:
«Մենք ոչինչ չունենք ավելացնելու մեր դեկտեմբերին արված հայտարարությանը, որում հայտարարել ենք, որ ՖԻՖԱ-ն կապի մեջ է WADA- ի հետ՝ ֆուտբոլի նկատմամբ պատժամիջոցների հարցով»,- հայտարարել են կազմակերպության մամուլի ծառայությունից:
Ավելի վաղ հաղորդել էր, որ Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը բավարարել է Ռուսաստանի հավաքականին 2022 թվականի Աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցել թույլ չտալու որոշումը: