05/02/2020 14:02
Հարավային Կորեան 3 մլրդ դոլար է հատկացնելու կորոնավիրուսի դեմ պայքարելու համար
Կորեայի Հանրապետությունը ստեղծելու է 3 մլրդ դոլարի չափով պահուստային հիմնադրամ, նաև ընդլայնում է պայքարի միջոցառումները 2019-nCOV կորոնավիրուսի դեմ: Այդ մասին չորեքշաբթի հայտարարել է երկրի վարչապետ Չոն Սե Գյունը՝ ելույթ ունենալով կառավարության, իշխող կուսակցության և նախագահի վարչակազմի անդամների խորհրդակցությունում:
Նախարարական կաբինետի ղեկավարը նշել է, որ առաջիկայում կարող է ընդլայնվել Հարավային Կորեա օտարերկրացիների մուտքի արգելքը, իսկ կորոնավիրուսի առկայության ստուգում կանցնեն արտասահմանից երկիր վերադարձող բոլոր քաղաքացիները:
Կորեայի Հանրապետությունում չորեքշաբթիի դրությամբ կորոնավիրուսով վարակման 18 դեպք է գրանցվել: Կարանտինում է գտնվում 129 մարդ, ևս 1,3 հազար հոգի կորոնավիրուսի առկայության ստուգում Է անցնում: