05/02/2020 20:25
ԱԺ նախագահը ԵԱՀԿ և ԵԽ դեսպանների հետ քննարկել է Սահմանադրական դատարանի շուրջ առկա իրավիճակը
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր երեկոյան հանդիպել է Հայաստանում ԵԱՀԿ և ԵԽ անդամ երկրների հավատարմագրված դեսպանների հետ։ Հանդիպմանը քննարկվել է Սահմանադրական դատարանի շուրջ առկա իրավիճակը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱԺ արտահերթ նիստը վաղը կայանալու է: Նիստի օրակարգում «Ազգային ժողովի կանոնակարգ», «Հանրաքվեի մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծն է:
Հարցին, թե ինչպես կմեկնաբանի իրենց խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հայտարարությանը, որ 37 հոգի չեն կարող նախագիծ համահեղինակել և որ ինքն անձամբ չի ստորագրել դրա տակ, Մակունցը նշեց, որ ծանոթ չէ Աղազարյանի արտահայտած կարծիքին և չի կարող մեկնաբանել այն:
Ըստ ՀՀ Սահմանադրությունում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի, առաջարկվում է Սահմանադրության 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխությունների 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ. «Հոդված 213. Սահմանադրական դատարանի անդամների եւ նախագահի պաշտոնավարումը. մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է»: