06/02/2020 13:50
103 տարեկանում մահացել է Քըրք Դուգլասը
Մահացել է ամերիկացի լեգենդար դերասան Քըրք Դուգլասը: Այս մասին հայտնում է People ամսագիրը հղում անելով նրա որդուն՝ Մայքլ Դուգլասին:
Հոլիվուդի լեգենդը վախճանվել է փետրվարի 5-ին 103 տարեկանում:
Ամերիկյան կինոակադեմիան իր կողմից հրապարակված Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում Քըրք Դուգլասին ընդգրկել է 17-րդ տեղում, 1996 թվականին նա ստացել է Օսկար մրցանակ կինեմատոգրաֆում ունեցած բացառիկ նվաճումների համար:
Դուգլասի համար առաջին աստղային դերը 1949 թվականի «Չեմպիոն» ֆիլմն էր, որտեղ նա խաղում էր բռնցքամարտիկ Միջ Քելլի դերը, որին հաջորդեցին «Չարերը և գեղեցիկները», «Կյանքի ծարավ» ֆիլմը, որտեղ նա մարմնավորում էր հոլանդացի հայտնի նկարիչ Վինսենթ Վան Գոգին, «Վիկինգները», ապա Կուբրիկի «Փառքի արահետներ» և վերջապես իր թերևս ամենաստղային ֆիլմը՝ «Սպարտակը», որից հետո նա հայտնի դարձավ ամբողջ աշխարհում։ Այդ ֆիլմի համար նա հանդես եկավ նաև որպես պրոդյուսեր և ֆիլմի բյուջեն ավելացրեց մոտ 12 միլիոն ԱՄՆ դոլարով, ֆիլմը այդպիսով դարձնելով այդ ժամանակների ամենաթանկ նախագծերից մեկը:
Նա խաղացել է ընդհանուր թվով 90-ից ավելի գեղարվեստական և հեռուստատեսային ֆիլմերում ու սերիալներում։