06/02/2020 19:55
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ չընդունեց Սահմանադրության փոփոխությունների մասին նախագիծը
Ազգային ժողովում պատգամավորների մեկ քառորդի նախաձեռնությամբ ներկայացված «ՀՀ Սահմանադրության փոփոխությունների մասին նախագիծն» առաջին ընթերցմամբ չընդունվեց։
Կողմ չքվեարկեց ոչ մի պատգամավոր, դեմ էր 36 պատգամավոր, ձեռնպահ՝ 87։
Քվեարկությունից առաջ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը նշեց, որ «Իմ քայլը» խմբակցությունը ձեռնպահ կքվեարկի, քանի որ կարծում է՝ «Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի լուծումը պետք է տրվի հանրաքվեի միջոցով»։
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասաց.
«Համաձայն Սահմանադրության 202-րդ հոդվածի 3 մասի՝ եթե Սահմանադրական փոփոխությունների նախագիծն Ազգային ժողովը չի ընդունում, ապա պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդի որոշմամբ՝ այն կարող է դրվել հանրաքվեի։ Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի ներկայացնելու մասին ԱԺ որոշումը քննարկելու համար խնդրում եմ սահմանված կարգով՝ խնդրում եմ հնարավորություն տալ ներկայացնել այդ նախագիծը»։