06/02/2020 11:33
Փաթեթն այնքան խնդրահարույց է, որ ինչքան շտկում են, էնքան շտկելու տեղ կա. Մարուքյան (Տեսանյութ)
Ես գիտեմ, որ ԵԱՀԿ և ԵՄ դեսպանները եղել են Ազգային ժողովում, հանդիպել են ԱԺ նախագահի հետ։ Ենթադրում եմ, որ վերջինս ներկայացրել է, թե ինչ են ուզում, փորձել են դեսպաններին հավաստիացնել, որ ամեն ինչ նորմալ է, բայց նման հանդիպումների ժամանակ դեսպաննները լռում են և չեն ասում՝ համաձայն են, թե համաձայն չեն, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ԱԺ արտահերթ նիստի հետաձգմանը։
«Երկու օրվա ընթացքում երեք անգամ ԱԺ խորհրդի նիստ է հետաձգվել։ Եթե մարդը գիտի՝ ինչ է ուզում, իրավաբանները գրում, բերում են։ Դե պատկերացրեք՝ էդ փաթեթն ինչքան խնդրահարույց է, որ ինչքան շտկում են, էնքան շտկելու տեղ կա։ Բայց ինչքան էլ շտկեն, չի կարող շտկվել, որովհետև դրա էությունը հակասահմանադրական է», - ասաց նա։
Մարուքյանի բնորոշմամբ՝ շատ խնդրահարույց փաթեթ է բերվել, նախագիծը բազմաթիվ խնդիրներ ունի։
«Այնքան հարց ունեմ, որ անհնար է 3-5 ժամվա ընթացքում տալ։ Նաև քաղաքական հարցեր կան», - ասաց պատգամավորը։