06/02/2020 20:25
Սահմանադրական փոփոխությունները կդրվեն հանրաքվեի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
Ազգային ժողովն ընդունեց Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին ԱԺ նախագիծը։
ԲՀԿ-ն հայտարարեց, թե չի մասնակցում քվեարկությանը, «Լուսավոր Հայաստան»-ը հայտարարել էր, որ դեմ է, «Իմ քայլը» խմբակցությունը՝ կողմ։
88 կողմ, դեմ՝ 15 ձայնով նախագիծն ընդունվեց։
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագծով առաջարկվում է 1995 թվականի հուլիսի 5-ի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության՝ 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով, 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ։
«Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի եւ անդամների պաշտոնավարումը դադարում է:
Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար Կառավարությունը, Հանրապետության նախագահը եւ դատավորների ընդհանուր ժողովը: Սույն հոդվածի 1-ին մասի հիման վրա մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի եւ անդամների լիազորությունները համարվում են դադարած, իսկ առաջացած թափուր տեղերը համալրելու ժամկետները եւ այլ մանրամասները սահմանվում են Սահմանադրական դատարանի մասին օրենքով նախատեսված կարգով:
Նշված կարգը նախատեսող սահմանադրական օրենքի փոփոխություններն ընդունվում են եւ ուժի մեջ են մտնում սույն հոդվածի ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում»,- նշված է նախագծում: