06/02/2020 16:17
Եթե ժողովուրդը որոշի՝ մենք սխալ ենք, կթողնենք, կգնանք. Սասուն Միքայելյանը՝ հանրաքվեի մասին (Տեսանյութ)
«Իշխանափոխություն է եղել, Սահմանադրական դատարանի կազմն էլ պետք է փոխվի: Հարցը դնում ենք ժողովրդի դատին, որ ժողովուրդը որոշի: Եթե մենք սխալ լինենք, մենք կթողնենք, կգնանք, եթե ժողովուրդը որոշի», - ԱԺ-ում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:
Միքայելյանն ասաց, որ շուրջ 20 տարի է՝ ճանաչում է ՍԴ նախագահին:
«Հրայր Թովմասյանին ճանաչում եմ գրեթե 2000 թ.-ից, նորմալ, պարկեշտ իրավաբան է եղել: Իմ ընտրությունների ժամանակ Հրայր Թովմասյանն ինձ շատ է օգնել, դեմ է եղել այն իշխանություններին: Բայց այն իշխանությունները միշտ ցանց են գցել, խելոքներին տարել են, նա ընկել է այդ ցանցի մեջ», - ասաց նա: