06/02/2020 10:25
Այն վտանգները, որը ես տեսել եմ այն ժամանակ, այսօր ի հայտ են գալիս կամաց-կամաց. ԱԱԾ նախկին տնօրեն
Բոլոր այն մարդիկ, ովքեր կարողանում են մի քանի քայլ առաջ տեսնել ու հաշվարկել, շատ լավ հասկանում են, թե ինչ է կատարվում այսօր մեր երկրում, տպագիր լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանը հայտարարել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։
«Լռել այդ ամենի մասին ու չբարձրաձայել այդ ամենի մասին, ես կարծում եմ, կլիներ շատ սխալ, հատկապես, մի մարդու կողմից, ով տարիուկես զբաղեցրել է ԱԱԾ տնօրենի պաշտոնը ու վերջին 20 տարին աշխատել է ԱԱԾ-ում», - ասել է նա։
Վանեցյանը նշել է, թե այն զարգացումները, որ տեղի են ունենում Հայաստանում, ինքը կանխատեսել է, որ հետևանքները Հայաստանի համար լինելու են ոչ բարենպաստ։
«Այն վտանգները, որը ես տեսել եմ այն ժամանակ, այսօր ի հայտ են գալիս կամաց-կամաց, որպես օրինակ կարող եմ բերել Եվրոպական կառույցների վերջին երկու կոշտ գնահատականները Հայաստանիւ նկատմամբ։ Դա անվտանգության տեսակետից շատ մեծ խնդիր է մեզ համար, որովհետև դա վերաբերում է մեր երկրի միջազգային վարկանիշին», - ասել է նա։