06/02/2020 12:02
Փաշինյանի իշխանության գալը հակասահմանադրական ճանապարհով չէր, թե ինչ եղավ հետո, արդեն խորը վերլուծության թեմա է. Վանեցյան
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը համաձայն չէ այն պնդման հետ, որ Նիկոլ Փաշինյանը հակասահմանադրական ճանապարհով է եկել իշխանության։
«Համաձայն չեմ այն պնդման հետ, որ դա հակասահմանադրական էր, առաջին փուլը, որովհետև եղել է ժողովրդի պահանջ, նախկին իշխանությունները, ի դեմս Սերժ Սարգսյանի, որոշում են կայացրել գնալ ժողովրդի պահանջի կատարման ուղղությամբ ու հրաժարական են ներկայացրել ու իշխանությունը հանձնվել է Նիկոլ Փաշինյանին, բացի դրանից, ՀՀԿ-ն աջակցել է Նիկոլ Փաշինյանին սահմանադրական ճանապարհով վարչապետ ընտրվելուն», - տպագիր լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանն ասել է նա։
«Թե ինչ եղավ հետո, դա արդեն խորը վերլուծության ու զրույցի թեմա է, որի մասին մի օր առանձին կխոսենք ու փակագծեր կբացենք», - ասել է Վանեցյանը։