06/02/2020 13:08
Արթուր Վանեցյանը մի քանի անգամ է հրաժարականի դիմում ներկայացրել. առաջինը՝ գաղտնալսումից հետո
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը մի քանի անգամ է հրաժարականի դիմում ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
«Ինձ որևէ մեկն աշխատանքից չի ազատել, ես եմ ներկայացրել հրաժարականի դիմում», - տպագիր լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանն ասել է Վանեցյանը։
Նա հայտարարել է, որ եղել են նաև այլ դիմումներ։
«Եղել նաև քննարկումներ, առաջին հրաժարականի դիմումը եղել է գաղտնալսումից անմիջապես հետո, հետո եղել է ընթացքում», - ասել է Վանեցյանը։
Երբ հայտարարել են, որ վարչապետն, իբր, դժգոհ է եղել ԱԱԾ-ի աշխատանքից, դրա համար է ազատել Վանեցյանին աշխատանքից, Վանեցյանն ասել է. «Ես ուզում եմ ուղղակի մի բան հիշենք՝ դեկտեմբերի 20-ին՝ ԱԱԾ աշխատողի օրվա կապակցությամբ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ-ում մի ծավալուն ելույթ ունեցավ ու ԱԱԾ-ի աշխատանքը ամենաբարձր գնահատականի արժանացրեց»։