06/02/2020 19:16
Աֆղանստանում 13 երեխա է մահացել անհայտ հիվանդությունից
Աֆղանստանի հյուսիս-արևելքում գտնվող Բադահշան նահանգում առնվազն 13 երեխա մահացել է անհայտ հիվանդության հետևանքով, որը նման է թոքաբորբի ախտանիշին: Այս մասին հայտնում է «TOLOnews» հեռուստաալիքը՝ հղում անելով տեղական իշխանությունների ներկայացուցչին։
Նրա տեղեկություններով՝ «Բադախշան նահանգի Յամգան գավառում վերջին 3 օրում առնվազն 13 դեռահաս մահացել է հիվանդության հետևանքով, որը նման է թոքաբորբի»:
Աֆղանստանի իշխանություններից դեռ ոչ մի տեղեկություն չի ստացվել հիվանդության և Յամգանում աֆղանստանցի երեխաների մահվան պատճառների մասին: