06/02/2020 15:12
Մենք ի վիճակի ենք ազատ, արդար, թափանցիկ հանրաքվե կազմակերպել. «Իմ քայլի» պատգամավոր
Ավելի իրավական մեթոդ, քան հանրաքվեն է, աշխարհը չի հորինել։ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, և հանրաքվեից ավելի ժողովրդավարական և իրավական մեթոդ, աշխարհը դեռևս չի հնարել, լրագրողնրի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանն՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանի նախագահին պաշտոնից հեռացնելու օրինագիծը հանրաքվեի դնելու հարցին։
Դիտարկմանը՝ եթե որոշումը հանրաքվեով չընդունվի, ի՞նչ է լինելու, Հովակիմյանը պատասխանեց՝ նշանակելու է, որ ժողովուրդն իր կամքն արտահայտեց։
«Կարևորը ժողովրդի կարծիքը հարցնելն է։ Բոլոր հարցերի պատասխանը ժողովուրդը հանրաքվեի ժամանակ կտա։ Համոզված եղեք՝ ազատ, արդար, թափանցիկ հանրաքվե մենք ի վիճակի ենք կազմակերպել», - ասաց Հովակիմյանը։