06/02/2020 10:03
«Հրապարակ». ԵԽԽՎ-ում լուրջ զրույց է ընթացել կառավարություն-ՍԴ լարվածության մասին
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր աղբյուրների փախանցմամբ` ԵԽԽՎ համազեկուցողներ-ԵԽԽՎ հայկական պատվիրակություն հանդիպման ժամանակ, երբ քննարկվել է կառավարություն-ՍԴ լարվածությունը, լուրջ զրույց է ընթացել նաև Հայաստանում ատելության խոսքի մասին: Համազեկուցողները հետաքրքրվել են, թե ինչով է պայմանավորված այդ երևույթի տարածումը, ու ինչ միջոցներ են ձեռնարկվում դա կանխելու համար, որպեսզի հանրային բևեռացումը չխորանա:
Եվ տարակուսանք են հայտնել իշխանության հայտարարությունների մասով, թե Հայաստանը երջանիկ, սիրո և հեղափոխության երկիր է։ Սակայն դա չխանգարեց, որ այդ հանդիպումից անմիջապես հետո Ռուբեն Ռուբինյանը, Լիլիթ Մակունցը հանդես գան նույնանման խոսքով՝ առավել սրելով լարված մթնոլորտը»: