06/02/2020 14:05
Դամասկոսը հրթիռային հարձակման է ենթարկվել
Պայթյունների ձայներ են լսվում Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում, հայտնում է РИА Новости-ն:
Համաձայն Al-Ikhbariya պետական հեռուստաալիքի՝ սիրիական ՀՕՊ-ը հետ է մղել հրթիռային հարձակումը: Ըստ SANA գործակալության՝ հաջողվել է ոչնչացնել «թշնամու մի շարք թիրախներ»:
Գործակալությունը նշում է նաև, որ հարձակումը կատարվել է Իսրայելի կողմից գրավված Գոլանի բարձունքներից:
Իսրայելի պաշտպանական ուժերը դեռևս չեն մեկնաբանել տեղեկությունները հարձակմանը մասնակցելու մասին:
Վերջին անգամ, երբ Դամասկոսը հրթիռային հարվածի էր ենթարկվել նախորդ տարվա դեկտեմբերին: