06/02/2020 13:44
Իրաքում բախումների զոհերի թիվը հասել է 11-ի
Առնվազն 11 մարդ է զոհվել Իրաքի հարավում Նաջաֆ քաղաքում բախումների հետևանքով, հայտնում է Baghdadtoday պորտալը՝ հղում անելով բժշկական աղբյուրներին:
Ավելի վաղ հայտնի էր 85 վիրավորի մասին: Ըստ իրաքյան ԶԼՄ-ների՝ Աս-Սադրեյնի հրապարակում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ազդեցիկ շիա քաղաքական գործչի և կրոնական առաջնորդ Մուկտադա ալ-Սադրի կողմնակիցների միջև:
«Նաջաֆում տեղի ունեցած իրադարձություններից թիվը (զոհեր. խմբ.) աճել է՝ հասնելով 11-ի, հինգ հոգու ինքնությունը չի պարզվել», - ասել է պորտալի աղբյուրը:
Քաղաքի հիվանդանոցներ է տեղափոխվել 71 վիրավոր: