06/02/2020 20:33
Իդլիբում ռուս և թուրք զինվորականներ են զոհվել
Վերջին շաբաթվա ընթացքում Իդլիբում ռուս և թուրք զինվորականներ են զոհվել, հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից:
Այլ մանրամասներ հայտնի չեն, հայտնի է միայն, որ դեպքը տեղի է ունեցել այս շրջանում ահաբեկիչների ակտիվության ֆոնին. վերջին 14 օրվա ընթացքում նրանք ավելի քան հազար հարձակում են իրականացրել:
«Հունվարի կեսերին ռուս և թուրք զինվորականներն Իդլիբում «լռության ռեժիմ» մտցնելու հերթական փորձն են ձեռնարկել, սակայն ահաբեկիչները չեն նվազեցրել ակտիվությունը», - հստակեցրել են ՌԴ ԱԳՆ-ում:
Այնտեղից ավելացրել են, որ սիրիացի զինվորականների շրջանում զոհերի և վիրավորների թիվը հասնում է 100-ի:
Բացի այդ, ՌԴ ԱԳՆ-ի հաղորդմամբ, չեն դադարում հարվածային անօդաչուների կիրառմամբ հարձակման փորձերը ռուսական Հմեյմիմ ավիաբազայի վրա: