06/02/2020 15:35
Իտալիայի հյուսիսում ճեպընթաց գնացքը դուրս է ընկել ռելսերից
«Ֆրեչառոսա» ճեպընթաց գնացքը, որն ընթանում էր Միլան-Բոլոնիա երթուղով, հինգշաբթի առավոտյան դուրս է ընկել ռելսերից Լոդիի մարզում, ինչի հետևանքով զոհվել է երկու մարդ, այդ թվում՝ մեքենավարը, հայտնել է Corriere della Sera թերթը:
Հրատարակության տվյալով՝ տուժել է մոտ 30 մարդ: Ինչպես ճշտում է ANSA գործակալությունը, հղում անելով պատահարի վայրում աշխատող փրկարարներին, հայտնաբերվել է երկրորդ զոհվածի մարմինը, որը երկաթուղու աշխատող է:
Վթարի պատճառը հայտնի չէ: Ինչպես նշում է թերթը, շրջվել են լոկոմոտիվը և երկու վագոն: «Իտալական երկաթուղիների ցանց» ընկերությունում հայտնել են, որ երկաթգծում գնացքների երթևեկությունը դադարեցված է: Մեկ ժամով ուշացումներ են սպասվում: