06/02/2020 21:03
Մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 850 փախստական
Անցած մեկ օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիա է վերադարձել ավելի քան 850 փախստական, այս մասին տեղեկացնում են փախստականների ընդունման և տեղաբաշխման կենտրոնից։
«Անցած օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիայի Արաբական Հանրապետություն է վերադարձել 885 փախստական, այդ թվում՝ Լիբանանից՝ «Ջեյդեթ-Յաբուս» և «Թել-Քալահ» անցակետերով, 186 մարդ (56 կին, 95 երեխա), Հորդանանից՝ «Նասիբ» անցակետով, 699 մարդ (210 կին, 356 երեխա)», - ասված է հաղորդագրության մեջ:
Մեկ օրում բնակության մշտական վայր է ժամանել 1524 փախստական: