06/02/2020 16:55
Չավուշօղլուն չի բացառել, որ Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները կհանդիպեն Իդլիբի հարցով
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն չի բացառել, որ Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները կհանդիպեն Իդլիբի հարցով։ Այդ մասին նա հայտարարել է հինգշաբթի՝ Բաքվում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ:
«Էրդողանի և Պուտինի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել, որի ընթացքում բացեիբաց քննարկվել են բոլոր հարցերը: Որոշում է ընդունվել շարունակել համատեղ աշխատանքը: Այժմ մենք սպասում ենք Ռուսաստանից պատվիրակության ժամանմանը: Դրանից հետո, եթե անհրաժեշտություն լինի, կարող են հանդիպել ղեկավարները: Մեր նպատակը գրոհները կանգնեցնելն է», - ասել է Չավուշօղլուն: