06/02/2020 14:27
ԵՏՀ նախագահ Միխայիլ Մյասնիկովիչն առաջին աշխատանքային այցը կկատարի Հայաստան
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը փետրվարի 7-ին աշխատանքային այց կկատարի Հայաստան:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից հայտնում են, որ այցի շրջանակներում Միխայիլ Մյասնիկովիչը երկկողմ հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ:
Հանդիպումների ընթացքում նախատեսվում է քննարկել մինչև 2025 թվականը եվրասիական ինտեգրացիայի զարգացման ռազմավարական ուղղությունները, ԵԱՏՄ-ում առկա խոչընդոտները և սահմանափակումները վերացնելու մոտեցումները: