07/02/2020 18:13
«Diamond Princess» զբոսանավի 61 ուղևորների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել
Ճապոնիայի Իոկոհամայում կարանտինի կանգնած «Diamond Princess» զբոսանավում երեք անգամ աճել է այն մարդկանց թիվը, որոնց մոտ նոր տիպի կորոնավիրուս է հայտնաբերվել: Այդ մասին հայտնել է Ճապոնիայի առողջապահության նախարարությունը:
Նախարարության տվյալներով՝ նավում ևս 41 մարդու մոտ նոր տիպի կորոնավիուսի թեստը դրական արդյունք է ցույց տվել: Ավելի վաղ հաղորդվել էր 20 հիվանդացածի մասին: Բոլոր վարակվածներին կտեղափոխեն Տոկիոյի բժշկական հիմնարկություններ: