07/02/2020 14:22
Վենետիկի հանձնաժողովը խորհրդատվական մարմին է, կարծում եմ՝ ԱԺ նախագահը կորոշի. Հովակիմյան
Սահմանադրական փոփոխությունների նախագծի հեղինակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանն առայժմ չունի հարցի պատասխանը` պատրաստվում են արդյոք նախագիծն ուղարկել Վանետիկի հանձնաժողով։
«Այդ հարցի պատասխանը չեմ կարող ունենալ, որովհետև հարցն իմ տիրույթում չէ։ Խմբակցությունը չի քննարկել, և այս դեպքում հարցը ԱԺ նախագահի տիրույթում է», - ասաց պատգամավորը։
Հարցին՝ իր կարծիքով նախագիծն, այնուամենայնիվ, պե՞տք է Վենետիկի հանձնաժողով ուղարկվի, Վահագն Հովակիմյանը երկար մտածելուց հետո ասաց՝ դժվարանում է պատասխանել։
Իսկ որքանո՞վ է կարևոր hանաձնաժողովի կարծիքը։
«Ցանկացած կարծիք կարևոր է։ Վենետիկի հանձնաժողովը խորհրդատվական մարմին է, և կարծում եմ՝ ԱԺ նախագահը կորոշի», - ասաց պատգամավորը։