07/02/2020 09:50
«Հրապարակ». Մի քանի պատգամավորով բացատրություն են պահանջել ԱԺ ղեկավարությունից և հայտարարել, որ դեմ կքվեարկեն
«Հրապարակ» թերթը գրում է, որ պարզվում է` «Իմ քայլի» ոչ բոլոր պատգամավորներն են «համաձայն» եղել ստորագրել ՍԴ դատավորներին վերաբերող օրինագիծը։ Առանց ամբողջ ցուցակը նրանց ցույց տալու, ասվել է, որ բոլորը ստորագրելու են։
Երբ ոմանք իմացել են, որ ընդամենը 37 հոգի է ստորագրել, և նրանց մեջ չկան Փաշինյանի եղբորորդին ու աներորդին, նաև մի քանի իրավաբան, առավոտյան մի քանի հոգով բացատրություն են պահանջել ԱԺ ղեկավարությունից և հայտարարել, որ դեմ կքվեարկեն։
Նիստը չսկսված նախագծի հետկանչումն ու ստորագրություններով համալրելը նաև սրանով է պայմանավորված եղել: Ի վերջո, ներկայացվել է 44 հոգու ստորագրությամբ։
Ի դեպ, երեկ ՍԴ-ի ստեղծման 24-ամյակն էր, և Սահմանադրական դատարանում այդ առիթով ֆուրշեթ է եղել, շամպայն են բացել` միմյանց շնորհավորել: Հարցին` դրսից հյուրեր չե՞ն եղել, ասացին․ «Ոչ, մենք մերոնցով էինք»: