07/02/2020 12:10
Գերագույն Ռադայում հողի համար ծեծկռտուք է տեղի ունեցել (Տեսանյութ)
Ուկրաինայի խորհրդարանի պատգամավորների միջև ծեծկռտուքով է ավարտվել Գերագույն ռադայում «Հողային բարեփոխումների մասին» օրենքի նախագծի քննարկումը:
«Բատկիվշինա» խմբակցության ներկայացուցիչները շրջափակել են նախագահությունը, իշխանամետ «Ժողովրդի ծառա» կուսակցության անդամները փորձել են խանգարել նրանց: Նիստն, ի վերջո, կայացել է. խորհրդարանականները քննարկել են նախաձեռնության որոշ փոփոխությունները, իսկ բարեփոխման հետագա քննարկումը հետաձգվել է մինչև ուրբաթ:
Օրինագիծը, որում ներկայացված են գյուղատնտեսական նշանակության հողերի վաճառքի կանոնները, զանգվածային բողոքների տեղիք է տվել: Բարեփոխումների հակառակորդները մտավախություն ունեն, որ արդյունքում օտարերկրացիները մասսայական հողեր կգնեն: