07/02/2020 18:48
Ռուսաստանի պատվիրակությունը Թուրքիա կժամանի փետրվարի 8-ին
Ռուսաստանի պատվիրակությունը կժամանի Թուրքիա՝ բանակցություններ վարելու Իդլիբի նահանգի ապաէսկալացման գոտու իրադրության շուրջ, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն՝ NTV հեռուստաալիքի եթերում:
«Վաղը Ռուսաստանից պատվիրակություն կժամանի Թուրքիա, որը կգլխավորեն արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները: Մենք բանակցություններ կանցկացնենք և, եթե անհրաժեշտություն լինի, դրանցից հետո բանակցություններ տեղի կունենան մեր երկրների ղեկավարների մակարդակով», - ասել է նա:
Մինչդեռ հինգշաբթի Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը հայտարարել էր, որ «Ռուսաստանից Թուրքիա պետք է ժամանի զինվորական պատվիրակություն՝ քննարկելու Սիրիան»: