07/02/2020 18:28
ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչը նախազգուշացրել է Սիրիայում ինքնապաշտպանության իրավունքի մասին
ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ Ֆերիդուն Սինիրլիօղլուն հայտարարել է, որ Անկարան իրեն ինքնապաշտպանության իրավունք է վերապահում Սիրիայում երկրի դեմ ցանկացած թշնամական գործողությունների դեպքում:
Նա նշել է, որ Թուրքիան Սիրիայում խաղաղ կարգավորման հույս ունի և համագործակցում է ՄԱԿ-ի հետ՝ այս երկրում ճգնաժամը լուծելու համար, բայց «չի հանդուրժի թշնամական գործողությունները»:
«Լուրջ պատասխան կտրվի Թուրքիայի դեմ ուղղված ցանկացած ռազմական գործողության ... Ես հայտարարում եմ մեր ինքնապաշտպանության իրավունքի մասին, սա նախազգուշացում է», - մեջբերում է ТАСС-ը նրա խոսքերը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում՝ Իդլիբում տիրող իրավիճակի վերաբերյալ:
Սինիրլիօղլուն ընդգծել է, որ Թուրքիան մտադիր չէ զորքերը դուրս բերել Սիրիայից և չի հրաժարվի դիտորդական կետերից: