07/02/2020 10:53
Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 636-ի
Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսով առաջացած թոքաբորբով հիվանդների ընդհանուր թիվը հասել է 31.161-ի, որոնցից 636-ը մահացել են, ասվում է Չինաստանի Առողջապահության պետական կոմիտեի հաղորդագրության մեջ:
Մեկ օր առաջ պաշտոնապես հաղորդվել էր 28 հազար վարակվածի և մահվան 563 դեպքի մասին:
Մեկ օրում հաստատվել է հիվանդության 3143 դեպք: Հիվանդանոցներից մեկ օրում դուրս է գրվել 387 մարդ: