08/02/2020 10:20
«Հրապարակ». Հայկ Մարությանը Նիկոլ Փաշինյանին բացատրել էր, որ կարող է կատաստրոֆա լինել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մեզ նոր մանրամասներ պատմեցին «ԿամԱԶ»-ների հարցով ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու որոշումը «քենսլ» անելու հետ կապված։ «Իմ քայլի» մեր աղբյուրը պատմեց․ «Երբ «ԿամԱԶ»-ների նվիրատվության խնդրի հետ կապված քննիչ հանձնաժողովի ստեղծման մասին «Լուսավոր Հայաստանը» հայտարարություն արեց, Արարատ Միրզոյանն անմիջապես արձագանքեց, որ՝ այո՛, մենք ունենք քաղաքական կամք, համաձայն ենք հանձնաժողով ստեղծել` բոլոր մտահոգությունները փարատելու համար։
Այդ հայտարարությունից հետո Հայկ Մարությանը ՔՊ վերնախավին, Նիկոլ Փաշինյանին բացատրել էր, որ դա կատաստրոֆա կարող է լինել, և մեզ հրահանգվեց` «քենսլ» անել հանձնաժողովի խնդիրը։ Բայց Արարատ Միրզոյանը կատեգորիկ դեմ էր, գտնում էր, որ «ինքը կփչանա», եթե իր խոսքից հետ կանգնի, և որոշվեց՝ որպես կոմպենսացիա, որ Հայկն անձամբ կայցելի Արարատին, կխնդրի դա չանել։
Եվ այդպես էլ եղավ. քվեարկությունից մի օր առաջ` ուրբաթ առավոտյան (հարցը պետք է քննարկվեր երկուշաբթի մեկնարկվելիք ԱԺ նիստի ընթացքում), Հայկը եկավ ԱԺ` անձամբ խնդրելու այդ մասին»:
Ինչ-որ չե՞ն շատացել «քենսլ» անելու որոշումները ձեզ մոտ, նույնը եղավ Վահագն Հովակիմյանի առաջին փաթեթի, այդ թվում՝ ՀՀ նախագահին վերաբերող նախագծի մասով։ «Մի մտահոգվեք. ամեն բան գնում է իր հունով»»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։