08/02/2020 13:52
Ղազախստանում զանգվածային անկարգությունների հետևանքով կան զոհեր և վիրավորներ
Ղազախստանի մի շարք բնակավայրերում զանգվածային անկարգությունների հետևանքով կան զոհեր և վիրավորներ, հայտարարել է երկրի նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաևը, փոխանցում է ТАСС-ը:
Հրմշտոցները տեղի են ունեցել երկրի հարավում՝ Ժամբիլի մարզի Կորդական շրջանի բնակավայրերում:
Նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ սադրիչները փորձել են օգտվել ստեղծված իրավիճակից:
«Դժբախտաբար, կան զոհեր և վիրավորներ: Ես անկեղծ ցավակցություն եմ հայտնում զոհված քաղաքացիների ընտանիքներին և հարազատներին», - հայտարարել է Տոկաևը:
Նախագահը հանձնարարել է պարզել կոնֆլիկտի պատճառները: