10/02/2020 14:47
Պատգամավորների 1/5-րդը կարող է դիմել ՍԴ՝ վիճարկելով հանրաքվե անցկացնելու մասին նախագահի որոշումը. Վլադիմիր Վարդանյան
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը լրագրողների հետ ճեպազրույցում ներկայացրել է, թե որ դեպքում նախագահի որոշումը՝ հանրաքվեի անցկացնելու մասին, կարող է բողոքարկվել Սահմանադրական դատարանում:
«Եթե Ազգային ժողովի պատգամավորների 1/5-րդը դիմի Սահմանադրական դատարան՝ վիճարկելով նախագահի որոշումը կամ հրամանագիրը, ապա Սահմանադրական դատարանն է լինելու այն սուբյեկտը, որը որոշելու է կասեցնե՞լ, թե՞ ոչ այս գործընթացը», - ասաց նա:
Հիշեցնենք՝ Հանրապետության նախագահը ստորագրել է հրամանագիր՝ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն ապրիլի 5-ին նշանակելու մասին: