10/02/2020 13:24
Մարտին Երևանում կանցկացվի «ArmHiTec-2020» սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների ցուցահանդեսը
2020 թվականիի մարտի 26-ից 28-ը, «ԵրևանԷքսպո» միջազգային ցուցահանդեսային համալիրում տեղի կունենա «ArmHiTec-2020» սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների երրորդ միջազգային ցուցահանդեսը:
Ինչպես հաղորդվում է կազմակերպչի կայքում՝ ռազմական և տեխնոլոգիական ոլորտում ամենահեղինակավոր իրադարձությանը Հայստանում մասնակցելու են Համագործակցության երկրներից և հեռավոր արտերկրից:
Ակնկալվում է, որ «ArmHiTec-2020» սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների III միջազգային ցուցահանդես կայցելեն ուժային նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներ, ինչպես նաև պետության և քաղաքացիների պաշտպանության, արտաքին և ներքին անվտանգության ոլորտում աշխատող մասնագետներ, ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչներ, իսկ դա ավելի քան 500 մասնագետ է: Ցուցահանդեսը կունենա նաև 6550 այցելու:
Ցուցահանդեսը կուղեկցվի լայնածավալ բիզնեսի ծրագրով, որն իր մասնակիցների համար կստեղծի եզակի հնարավորություններ՝ ուսումնասիրել շուկան և խթանել ժամանակակից տեխնոլոգիաներն ու ծառայությունները, գործընկերներ և ներդրողներ գտնել, ինչպես նաև ամրապնդել համագործակցային կապերի և բարիդրացիական հարաբերությունների ամրապնդման նոր հեռանկարները:
Տեղի կունենա ռազմատնտեսական (տեխնիկական) համագործակցության հարցերով Ռուսաստանի Դաշնության ռազմարդյունաբերական հանձնաժողովի կոլեգիայի արտահերթ համատեղ նիստ՝ ՀԱՊԿ ձևաչափով:
Միջոցառումների ընթացքում նախատեսվում է հայկական և ռուսական ձեռնարկությունների միջև համագործակցության համաձայնագրերի ստորագրման արարողություններ, ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչների երկկողմ աշխատանքային հանդիպումներ ցուցահանդեսին մասնակցող երկրների ռազմարդյունաբերական համալիրների ձեռնարկությունների հետ: