10/02/2020 10:32
Հայաստանն ու Հորդանանը կհամագործակցեն բազում ոլորտներում
Հայաստանն ու Հորդանանը քննարկել են այն հնարավոր հեռանկարները, ըստ որի՝ կարող ենք ամուր կապեր ստեղծել Հորդանանի Հաշիմյան Թագավորության մասնավոր սեկտորի ու Հայաստանի մասնավոր սեկտորի միջև, լրագրողների հետ զրույցում ասաց Հորդանանի արդյունաբերության, սննդի և մատակարարման պարենավորման նախարար Տարիֆ Համուրին։
Նա նշեց, որ ունեն հստակ հրահանգ Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդի կողմից։
«Այսօր հանդիպումներ կլինեն մասնավոր սեկտորի ներկայացուցիչների միջև, այդ հանդիպումները իրենց անդրադարձը պետք է ունենա առևտրային ու տնտեսական փոխանակումների միջև, այդ հանդիպումները մենք կոչում ենք բիզնեսը բիզնեսի հետ հանդիպումներ», - ասաց նախարարը։
Նրա խոսքով՝ կան բազում ոլորտներ, որում Հայաստանն ու Հորդանանը կարող են համագործակցել։
«Դրանց թվում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, քանի որ Հայաստանը բավականին առաջադեմ է այդ ոլորտում, ես այդ ոլորտում տեսնում եմ մեծ հեռանկարներ», - ասաց նա։
Տարիֆ Համուրին ընգծեց, որ Հայաստանի հետ համագործակցության հեռանկարներ է տեսնում նաև տուրիզմի ոլորտում։
Հիշեցնենք՝ Հայաստան կժամանի Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորը։
Հայաստան-Հորդանան գործարար համաժողով ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Հորդանանի Հաշիմյան թագավորության արդյունաբերության, առևտրի և մատակարարումների նախարարության միջև կստորագրվի համագործակցության հուշագիր։