10/02/2020 15:31
Դատախազությունը որոշել է Արա Բաբլոյանի վերաբերյալ քրեական գործը կրկին վերադարձնել քննիչին
Դատախազությունը որոշել է Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանի վերաբերյալ քրեական գործը կրկին վերադարձնել քննիչին, այս մասին հայտնում է Արա Բաբլոյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։
«Դատախազությունը որոշեց` Ա. Բաբլոյանի վերաբերյալ քրեական գործը կրկին վերադարձնել քննիչին, կրկին բավարարելով մասնակի իմ բողոքը։ Չափազանց կարևորում եմ Դատախազության՝ սույն գործով նման դիրքորոշումը և սկզբունքային որոշումը։ Ամբողջ որոշումը ստանալուն պես հավելյալ անդրադարձ կկատարեմ», - Facebook-ում գրել է Վարդևանյանը։
Արա Բաբլոյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի և 314-րդ հոդվածի 1-ին մասերով` մի խումբ պաշտոնատար անձանց հետ ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ: