10/02/2020 15:06
Ընդդիմադիր պատգամավորների քանակը բավարար է հանրաքվեի որոշումը ՍԴ-ում վիճարկելու համար
Ընդդիմադիր երկու խմբակցությունները միասին կարող են դիմել Սահմանադրական դատարան՝ վիճարկելու հանրաքվե անցկացնելու մասին նախագահի ստորագրած որոշումը:
Հարցը ՍԴ-ում կարող է վիճարկվել, եթե ՍԴ դիմի պատգամավորների 1/5-րդը՝ կամ նվազագույնը 26 պատգամավոր:
Խոհրդարանի 132 պատգամավորից 88-ը «Իմ քայլը» դաշինքից են, 26-ը՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից, իսկ 17-ը՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից: Ստացվում է, որ ընդդիմությունը միասին ունի 44 մանդատ և ցանկության դեպքում կարող է դիմել ՍԴ:
Ավելի վաղ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հայտնել էր, որ եթե ԱԺ պատգամավորների 1/5-րդը դիմի Սահմանադրական դատարան՝ վիճարկելով նախագահի որոշումը կամ հրամանագիրը, ապա ՍԴ-ն է լինելու այն սուբյեկտը, որը որոշելու է կասեցնե՞լ այս գործընթացը, թե՞ ոչ:
Հիշեցնենք՝ Հանրապետության նախագահը ստորագրել է հրամանագիր՝ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն ապրիլի 5-ին նշանակելու մասին: