10/02/2020 14:39
Ռուստամ Բադասյանն իր նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել Վենետիկի հանձնաժողովի նախագահի հետ՝ քննարկելով հանրաքվեն
ՀՀ արդարդատության նախարար Ռուստամ Բադասյանն իր նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հետ:
Հեռախոսազրույցի ընթացքում նախարարն անդրադարձել է Սահմանադրության փոփոխության և հանրաքվեի նշանակման հետ կապված վերջին իրադարձություններին։
Բադասյանը փոխանցել է նաև հայկական կողմի պատրաստակամությունը դատաիրավական բարեփոխումների ոլորտում Եվրոպայի Խորհրդի և Հանձնաժողովի հետ հետագայում ևս սերտ համագործակցությունը շարունակելու վերաբերյալ:
Հիշեցնենք՝ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա ապրիլի 5-ին։